ՈւԵՖԱ-ն մտադիր է քննարկել հեռուստատեսային հեռարձակումների ժամանակ դաշտում ֆուտբոլիստների և մրցավարների զրույցները հեռուստադիտողներին հասանելի դարձնելու հարցը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ ՈւԵՖԱ-ի անդամների կարծիքով՝ դա թույլ կտա երկրպագուներին հասկանալ մրցավարական այս կամ այն որոշման պատճառները։
Պատճառը Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ մրցավարաների կայացրած որոշումների վերաբերյալ երկրպագուների դժգոհությունն է։ Նշվում է, որ խաղի ժամանակ մրցավարների և ֆուտբոլիստների բանակցությունները ձայնագրվում են, և ներկայում քննարկվում է դրանք հեռարձակելու հարցը։