Մոլի խաղերից կախումը բացասաբար է ազդում որոշումներ կայացնելու ունակության վրա: Այս մասին հայտնում են իսպանացի գիտնականներն իրենց հետազոտության մեջ, որը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում:
Բացի դրանից, գիտնականները համեմատել են խաղամոլներին թմրամոլների՝ կոկաինից կախում ունեցողների հետ: Այդյունքում պարզվել է, որ կատարած գործողությունների նկատմամբ ոչ բավարար արձագանքը և որոշումեր կայացնելու ունակության պակասը երկու խմբերի մոտ նման է արտահայտվում: