տուն Քաղաքական Միջազգային Խաղալիք ատրճանակով զինված հանցագործը չի կարողացել թալանել բանկը (տեսանյութ)

Խաղալիք ատրճանակով զինված հանցագործը չի կարողացել թալանել բանկը (տեսանյութ)

108
0

ZenqԼոնդոնի Քուլզդեն շրջանի բնակիչ Էնդրյու Ֆերնանդեսը փորձել է կողոպտել Lloyds բանկը: Բանկում աշխատող 34-ամյա Ջեյմս Ռոուլին, ով այդ պահին գտնվել է նույն սրահում, անսխալ կերպով նկատել է, որ հանցագործը զինված է խաղալիք ատրճանակով: Արդյունքում՝ գողը փորձել է փախուստի դիմել: Այս մասին հաղորդում է Metro-ն:

Երբ բանկի հավաքարարը նկատել է, որ կողոպտչի ձեռքին խաղալիք է, անմիջապես փորձել է խանգարել նրան: Բանկի անվտանգության տեսախցիկների տեսագրությունում երևում է, թե ահաբեկված հանցագործն ինչպես է փախչում շենքից: Կարելի է տեսնել նաև, որ Ջեյմս Ռոուլին հետևում է Ֆերնանդեսին՝ փորձելով բռնել նրան: Ի վերջո դրսում աշխատող մեկ այլ հավաքարարի օգնությամբ անվեհեր աշխատակցին հաջողվել է կասեցնել օրինախախտի փախուստը:

Չարագործը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Ռոուլին և նրա գործընկերը ներկայացվել են խիզախության համար պետական մրցանակի: Lloyds բանկի 34-ամյա աշխատողը նաև 1200 ֆունտի չափով պարգևավճար է ստացել: