տուն Արցախ Խաղադաշտում դրոնով հայտնված Արցախի դրոշը առաջացրել է Ադրբեջանի զայրույթը

Խաղադաշտում դրոնով հայտնված Արցախի դրոշը առաջացրել է Ադրբեջանի զայրույթը

796
0

Երեկ Լյուքսեմբուրգում կայացավ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը տեղի «Դյուդելանժ»-ի եւ ադրբեջանական «Ղարաբաղ»-ի միջեւ։

Խաղի 30-րդ րոպեից հետո մարզադաշտի վերեւում հայտնվեց դրոն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով։

Խաղը դադարեցվել է, իսկ դրոնը շարունակել է մնալ խաղադաշտի վերեւում։

Ադրբեջանական թիմի որոշ խաղացողներ փորձել են խփել դրոնին գնդակով, սակայն նրանց չի հաջողվել գցել այն։

Ակցիան կազմակերպել են Բելգիայում ապրող First Armenian Front (FAF) հայ երկրպագուների կազմակերպության անդամները։

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ դեպքի առնչությամբ պաշտոնական բողոք է հղել ՈՒԵՖԱ-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here