Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը երեկ ավագանու նիստում հայտարարել էր՝ քաղաքապետարանը հետին ամսաթվով եւ ոչ քաղաքապետի ստորագրությամբ փաստաթուղթ է կազմել եւ հրապարակել: Խաժակյանը սա համարում է պաշտոնական կեղծիք: Նա գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Araratnews.am-ը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին հարցրեց՝ դատախազությունն ընթացք տվե՞լ է Խաժակյանի երեկվա հայտարարությանը: «Երևանի դատախազի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու»,- պատասխանեց Գոռ Աբրահամյանը: