տուն Հասարակություն Խաբում են հանրությանը, հորինում ստեր, մոլորեցնում քաղաքացիներին

Խաբում են հանրությանը, հորինում ստեր, մոլորեցնում քաղաքացիներին

364
0
Աննա Մկրտչյան

«Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խաբում են հանրությանը, հորինում ստեր, մոլորեցնում քաղաքացիներին

Վերջին օրերին ես մի քանի անգամ, տարբեր լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, հայտնել եմ, որ Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ:

Հայտնել եմ նաև, որ Սուքիասյանների մասին միտումնավոր ստեր են հորինվում՝ հանրությանը մոլորեցնելու համար: «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ Սուքիասյաններն առնչություն չունեն, այդ ընկերության իրավահաջորդը չեն, այդ ընկերության աշխատակիցների նկատմամբ ոչ մի պատասխանատվություն չունեն:

Այս ամենի մասին բոլոր լրատվական միջոցներով մի քանի անգամ խոսել եմ, այդ մասին ասել են նաև Կենտրոնական բանկից, բայց մարդիկ կան, որոնք շարունակում են ստերով կերակրել մարդկանց:

Մի վերջին անգամ էլ չեմ զլանա, որոշ ստախոսների համար կկրկնեմ, կկրկնեմ մեծատառով.
«ՀԱՅԻՆԿԱՍԱՑԻԱ» ՓԲԸ-ի ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԵՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ: ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ ՍՏԵՐ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ, ԵՎ ԵՍ ԴՐԱՆՔ ՄԻՇՏ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ:

Առողջ եղեք»: