տուն Սպորտ Խաբի Ալոնսոն հեռանում է Իսպանիայի հավաքականից

Խաբի Ալոնսոն հեռանում է Իսպանիայի հավաքականից

96
0

xabialonso_spain_getty_630

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն որոշում է կայացրել ավարտել ելույթներն ազգային հավաքականում այս Մունդիալից հետո։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Պարբերականի տվյալներով՝ Ալոնսոն նման որոշում էր ընդունել դեռ մինչև Բրազիլիայում առաջնության մեկնարկը և թիմի տապալումը արդեն Մունդիալի խաղադաշտեում։ Իսպանիայի հավաքականի կազմում Ալոնսոն անցկացրել է 113 հանդիպում, որոնցից 88-ն ավարտվել են հաղթանակով, 12-ը՝ ոչ-ոքի, իսկ 13-ը՝ պարտությամբ։

Հավաքականի կազմում նա մասնակցել է աշխարհի 3, իսկ Եվրոպայի 2 առաջնությունների։ Երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ մեկ անգամ՝ աշխարհի։ Ալոնսոն «Կամիր ֆուրիայի» կազմում խփել է 16 գոլ։