տուն Լուրեր Լևոն Զուրաբյանի բողոքը ԱԺ նախագահին` Նիկոլ Փաշինյանին և իրեն՝ ոստիկանության խոչընդոտելու վերաբերյալ

Լևոն Զուրաբյանի բողոքը ԱԺ նախագահին` Նիկոլ Փաշինյանին և իրեն՝ ոստիկանության խոչընդոտելու վերաբերյալ

269
0

levon-zurabyan-21

Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստի մեկնարկից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, դիմելով խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, իր  դժգոհությունն է արտահայտել  ոստիկանության պահվածքի վերաբերյալ: Նա նշել է, որ երկու օր առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չեն  թույլատրել տեսակցել կալանավորված «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին:  Լեւոն Զուրաբյանը հայտնել է, որ երեկ էլ իրեն  չեն թույլատրել հանդիպել Շանթի հետ, չնայած, իր խոսքով՝ Արաբկիրի միլպետը` Ամիրխանյան Գրիշան, նախապես խոստացել էր: ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաեւ  բողոքել է  բարձրաստիճան ոստիկանների այն պահվածքից, որ չեն հանդիպում պատգամավորների հետ եւ պատշաճ բացատրություններ չեն տալիս այս կամ այն դեպքի առիթով, մինչդեռ օրենքը  պատգամավորներին հնարավորություն տալիս է:

Լեւոն Զուրաբյանը ԱԺ նախագահից հարցրել է` ի՞նչ կարող է անել վերջինս այս պարագայում, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տվել, որ պատգամավորը մանրամասն ներկայացնի հարցը, իսկ ինքը կխոսի գերատեսչության ղեկավարի հետ, որ պարզաբանի, թե ինչո՞ւ չեն հանդիպել. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ օրենքը պահպանվի»,-նշել է ԱԺ նախագահը:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here