Այսօր ԱԺ քառօրյայի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց: Տեղեկացնենք որ խորհրդարանը պետք է քվեարկեր «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ՀԱԿ պատգամավորն իր ելույթում նշեց, որ այդ օրենքն իրենց համար շատ կարեւոր է եւ կոչ է արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ իր մոտ խորհրդակցություն անցկացնել խմբակցությունների ներկայացուցիչների հետ այս հարցով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում և խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրեց խորհրդակցության: