տուն Հասարակություն Իրավական Լևոն Երանոսյանի գործով դատը հետաձգվեց

Լևոն Երանոսյանի գործով դատը հետաձգվեց

257
0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ հետաձգվեց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործի քննությունը։

Դատարանը Երանոսյանի հետ կապված գործի ապացույցների հետազոտություն իրականացրեց։

Նշենք, որ Երանոսյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ գործադրելու մեջ։

Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Դատական այս նիստին պետք է իրականացվեր տեսաժապավենների ուսումնասիրություն, սակայն հետաձգվեց, քանի որ կար տեխնիկական խնդիր։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 15-ին։