տուն Քաղաքական Լևոն Բարսեղյան. Սեպտեմբերի 3-ից հետո դժվար է Սերժ Սարգսյանի արածները մեկնաբանել տրամաբանության...

Լևոն Բարսեղյան. Սեպտեմբերի 3-ից հետո դժվար է Սերժ Սարգսյանի արածները մեկնաբանել տրամաբանության շրջանակներում

308
0

աղվան

«Դժվարանում եմ միանշանակ ասել, չնայած շատ նման է տեղավորելուն, ես նույնիսկ մի տեղ մեկնաբանեցի Գյումրվա բարբառով` «ով մեղավոր է բդի տեղավորե», հարազատներին կորցնել չի կարելի իհարկե, Սերժ Սարգսյանը սա շատ լավ գիտի, երկար տարիների իրար ընկեր-գործընկեր են եղել, բայց դե կարող էր մի քիչ ավելի խորհրդանշական պաշտոն մոգոնել և տալ ասենք դատախազների միության պատվավոր նախագահ, չհասկացա ճիշտն ասած, ինձ թվում է ահագին զորավոր է իրավապահ համակարգը Հայաստանում, ահռելի լիազորություններով,  ատուկ քննչական ծառայություն, մի հատ էլ Միասնական քննչական մարմին ստեղծելու մասին առայժմ դժվարանում եմ ինչ-որ տրամաբանված դատողություներ անել, թե սա ինչ է նշանակում»,- Araratnews-ի հետ զրույցում անդրադառնալով Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահոման հանձնաժողով ստեղծելու և Աղվան Հովսեփյանին այդ հանձնաժողովի ղեկավար նշանակելու մասին Սերժ Սարգսյանի կարգադրությանը՝  նշեց «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի  նախագահ Լևոն Բարսեղյանը: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրեն շատ դժվար է ներկայումս կռահել իշխանությունների մտքերի և որոշումների ընթացքը,  սակայն  «դա սարսափելի չէ արդեն , քանի որ սեպտեմբերի 3-ից հետո պարտադիր չէ , որ հանրությունը կարողանա հասկանալ, կռահել Սերժ Սարգսյանի խորախորհուրդ մտքերը»:  Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք իրավապահ համակարգի ուռճացումը  տարբեր գերատեսչություններով ոստիկանապետության տպավորություն չի ստեղծում, Լևոն Բարսեղյանը նշեց. «դա արդեն նորություն չէ, ես տարեկան երկու անգամ մինիմում հարցում եմ ուղարկում  ոստիկանություն, ցանկանալով իմանալ նրանց թիվը,  սակայն ինձ մշտապես պատասխանում են, որ դա ծառայողական գաղտնիք է: Դեպի  ժողովրդավարություն գնացող  կամ այդպիսին հայտարարված երկիրը չի կարող ոստիկանների թիվը գաղտնի պահել, բայց մեր երկրի օրենքներով դա գաղտնիք է, և մենք փորձում ենք ինչ-որ հաշվարկայաին փորձարարական եղանակով հաշվել,  այդ հաշվումներով մոտ 40 000 ոստիկան ունի Հայաստանի Հանրապետությունը, համակարգն ահագին ուռճացված է, ես չգիտեմ մարդու , որն ուզենա ոստիկան աշխատել և նրան մերժեն, բոլորի համար տեղ ճարվում է, և այդ համակարգը զարգացնելու համար պետք է որ պետությունը նոր մարմին ստեղծելու կարիք չունենար, կարող էր ուղղակի յուրաքանչյուր մարմինը մեծացնել իր հաստիքակազմով և այլն»:  Մեր զրուցակիցը չբացառեց, որ իրավապահ համակարգի աշխատակիցների թվի գաղտնիությունից ելնելով հնարավոր է, որ լինեն նաև հանրության անհայտ տարբեր մարմիններ. « Դրանց թիվն, իմ կարծիքով, ահռելի մեծ է և անհասկանալի է, թե սրա վրա մի լրացուցիչ մարմին , ուտող բերան, բյուջեից սնվող, բյուջեից հերթական փող տանելու եղանակ, ով գիտե էգուց  «զանավեսկի» փող են տալու , բաբուջ են առնելու, ծաղկեփնջեր, ժամացույցներ են առնելու՝ նվեր տան իրար, դե պետության կարիք է, մարդկանց են տներից հանել-դուրս շպրտել, ինչ է եղել, որ բյուջեից չկտրեն տանեն: Ինձ անհասկանալի է ինստիտուցիոնալ առումով, նեղ շահերի իմաստով, ոստիկանապետության զարգացման իմաստով հասկանալի է այս ամբողջը, անհասկանալի թե ինչ կարիք եղավ մի նոր մարմին մոգոնել։ Կամ սրանով, փաստորեն, իշխանությունն ընդունում է, որ իր ունեցած մնացած համակարգերը անկարող են ապահովել ներքին անվտանգությունը, քննչական մարմինների գործունեության բարձր որակը, կանխարգելումները: Կարող եմ ասել միայն, որ սեպտեմբերի 3-ից հետո շատ դժվար է Սերժ Սարգսյանի արածները փորձել մեկնաբանել տրամաբանության շրջանակներում, այսինքն անկանխատեսելի իշխանություն ունենք, ինչը շատ վտանգավոր է բան է»,- եզրափակեց Լևոն Բարսեղյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here