տուն Սպորտ Լևոն Արոնյանն ԱՄՆ-ում կգլխավորի շախմատային ճամբարը

Լևոն Արոնյանն ԱՄՆ-ում կգլխավորի շախմատային ճամբարը

96
0

4661205-R3L8T8D-650-6597876808193136228

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հուլիսի 9-13-ը կգլխավորի ամառային շախմատային ճամբարը Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում։ Այս մասին հայտնում է Armchess-ը։

Ճամբարը կազմակերպում են«Մետրոպոլիտեն չես» ընկերությունը և Ամերիկյան շախմատի ակադեմիան (տնօրեն` Արմեն Համբարձումյան)։ Պարապմունքների ընթացքում Արոնյանի օգնականները կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Մելիքսեթ Խաչիյանը, Տաթև Աբրահամյանը, միջազգային վարպետներ Անդրանիկ Մատիկոզյանը, Արմեն Համբարձումյանը։