Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, վիրահատվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կյուրեղյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Արիանե Կաոլին տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավականին հաջող է անցել. «Նրա վիճակը լրիվ համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը։ Գիտակցությունը տեղում է»,-ասել է Ռոբերտ Կյուրեղյանը։
Ինչ վերաբերվում է նախատեսվող այլ վիրահատություններին, բժիշկը նշել է մի քանի օրից պարզ կդառնա, եթե անհրաժեշտություն լինի, կանեն: