տուն Սպորտ Լևոն Արոնյանը պարտվեց Հավակնորդների մրցաշարի վերջին տուրում

Լևոն Արոնյանը պարտվեց Հավակնորդների մրցաշարի վերջին տուրում

106
0

3198518

Այսօր Խանտի Մանսիյսկ քաղաքում ավարտվեց Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Դեռևս երեկ կայացած նախավերջին՝ 13-րդ տուրում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն ապահովել էր մրցաշարի հաղթողի կոչումը։

Վերջին տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց ռուս Սերգեյ Կարյակինին։ Պարտիան ավարտվեց 94-րդ քայլում։ Վիշվանաթան Անանդ — Պյոտր Սվիդլեր, Շահրիյար Մամեդյարով — Վլադիմիր Կրամնիկ և Վեսելին Թոփալով — Դմիտրի Անդրեյկին պարտիաները խաղաղ ելքով ավարտվեցին։

1.Անանդ — 8,5

2.Կարյակին — 7,5

3.Կրամնիկ — 7

4.Մամեդյարով — 7

5.Անդրեյկին- 7

6.Արոնյան — 6,5

7.Սվիդլեր — 6,5

8.Թոփալով — 6