Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին։
ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը մրցակցին ստիպեց 57-րդ քայլում անձնատուր լինել։ Վիշվանաթան Անանդ – Վլադիմիր Կրամնիկ և Սերգեյ Կարյակին – Վեսելին Թոփալով պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի, իսկ Շահրիյար Մամեդյարովը սպիտակներով հաղթեց Դմիտրի Անդրեյկինին։
4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի՝
Անանդ — 3 միավոր
Արոնյան — 2,5
Կրամնիկ — 2,5
Թոփալով — 2
Սվիդլեր — 2
Կարյակին — 1,5
Մամեդյարով — 1,5
Անդրեյկին — 1