տուն Սպորտ Լևոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին. Հավակնորդների մրցաշար

Լևոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին. Հավակնորդների մրցաշար

91
0

mamedyarov-aronian-bilbao-chess-masters2013

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին։

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը մրցակցին ստիպեց 44-րդ քայլում անձնատուր լինել։ Մյուս խաղատախտակների վրա հնդիկ Վիշվանաթան Անանդը միավորը կիսեց բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ, իսկ ռուսական Պետեր Սվիդլեր — Դմիտրի Անդրեյկին և Վլադիմիր Կրամնիկ — Սերգեյ Կարյակին մրցավեճերում ուժեղ գտնվեցին սպիտակ խաղաքարերով հանդես եկող շախմատիստները։

2 տուրից հետո Լևոն Արոնյանն ունի մեկ միավոր. առաջին պարտիայում մեր շախմատիստը պարտվել էր Անանդին։