տուն Սպորտ Լևոն Արոնյանը կրկին լավագույն տասնյակում է

Լևոն Արոնյանը կրկին լավագույն տասնյակում է

221
0

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը վերադարձել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ: ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատարն 8-րդ տեղում է:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, 100 լավագույն շախմատիստների թվում են նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ):

Կանանց 100 լավագույնների թվում տեղ են գտել Լիլիթ Մկրտչյանը (66-րդ տեղ) և Էլինա Դանիելյանը (71-րդ տեղ):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here