ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկնշային նոր աղյուսակը։
Այն գլխավորում է նորվեգացի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենը (2870)։ Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանն իր անվան դիմաց ունի 2800 միավոր և երկրորդն է։ Լավագույն եռյակը եզրափակում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2793)։
Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը 49-րդն է, Վլադիմիր Հակոբյանը 63-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 71-րդն է, իսկ Տիգրան պետրոսյանը՝ 89-րդը։