Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է: Նա զգալիորեն բարելավել է իր տեղը աղյուսակում. Նախորդում 14-րդն էր: Այս մասին գրում է armradio.am-ը:
100 լավագույն շախմատիստների թվում են Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայցուցիչներ՝ Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ):
Կանանց 100 լավագույնների թվում են Լիլիթ Մկրտչյանը (66-րդ տեղ) և Էլինա Դանիելյանը (71-րդ տեղ):