Մյունխենի «Բավարիան», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում, Պորթլենդում MLS-ի աստղերի հետ ընկերական խաղում զիջել է 1։2 հաշվով։ Մյունխենցիների կազմում միակ գոլի հեղինակ է դարձել թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին, ով նոր է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»։
MLS-ի կազմում պատասխան գնդակը խփել է Ռայթ Ֆիլիփսը։ Իսկ հաղթական գոլի հեղնակ է դարձել Լենդոն Դոնովանը, ով 2009 թվականին վարձավճարով հանդես է եկել «Բավարիայի» կազմում։