Երեկ Գյումրիում կայացած «Հայաստան — Ռուսաստան — Մաքսային միություն» խորագրով բիզնես համաժողովին ներկա էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այս մասին հաղորդում է Yerkir.am-ը։ Նա տեղավորվել էր ոչ թե ՀՀԿ-ական նախարարների եւ ռուսապաշտ պատգամավորների կողքին, այլ մի ռուս գործարարի:
Ալեքսանյանի ռուս ընկերը բացատրել է, որ իրենք 10 տարի է, ինչ միասին են աշխատում, եւ որեւէ հարց դեռ չի առաջացել, որ լուծում չստանա:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կարող է տալ ֆորումը, Ալեքսանյանը պատասխանել է. «Новый завод сделаем»: