տուն Քաղաքական Միջազգային Լրագրողուհին քննադատել է Պուտինին Russia Today հեռուստաալիքի ուղիղ եթերում և հրաժարական տվել...

Լրագրողուհին քննադատել է Պուտինին Russia Today հեռուստաալիքի ուղիղ եթերում և հրաժարական տվել (տեսանյութ)

67
0

pic_d918f0a4bbf5e66ad6e6e7a56824a177

Երեկ հերթական արտառոց դեպքն է գրանցվել ռուսական պետական Russia Today հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Անգլալեզու այս հեռուստաալիքի հաղորդավարուհի Լիզ Վալը ուղիղ եթերում հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել աշխատանքը ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ալիքով, որն արդարացնում է նախագահ Պուտինի գործողությունները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի իշխանությունների գործողությունները նույն ալիքի եթերում քննադատել էր մեկ այլ հաղորդավարուհի Էբի Մարտինը։

Երեկվա եթերում Լիզ Վալն ասել է, որ հրաժարվում է իր աշխատանքից այդ եթերից անմիջապես հետո, քանի որ չի ցանկանում «սպիտակեցնել» Պուտինին։ Նա ասել է, որ հպարտ է, որ ամերիկուհի է և հավատում է ճշմարտության տարածման անհրաժեշտությանը։