տուն Լուրեր Լրագրողները դիմել են էթիկայի հանձնաժողով և Առաքել Մովսիսյանից հրապարակային ներողություն են պահանջում

Լրագրողները դիմել են էթիկայի հանձնաժողով և Առաքել Մովսիսյանից հրապարակային ներողություն են պահանջում

211
0

g_imageԱԺ նիստերի դահլիճում դեկտեմբերի 23-ին «գազային համաձայնագրի» դեմ բողոքի ակցիա իրականացրած չորս լրագրողները` Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանը և Հակոբ Կարապետյանը, այսօր դիմել են ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս)՝ նիստի ժամանակ ցուցաբերած վարքագծի համար:
Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորը ակցիա իրականացնող լրագրողների հասցեին բարձրաձայն գոչել էր՝ «էս կապիկներին էլ հանեք ստից», ինչպես նաև հայհոյախառն արտահայտություն էր թույլ տվել:
4 լրագրողները պահանջում են նաև, որպեսզի Առաքել Մովսիսյանը հրապարակային ներողություն խնդրի ԱԺ նիստերի դահլիճում ու լրագրողական օթյակում բողոքի ակցիա իրականացնող լրագրողներից:

Մանրամասները՝ tert.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here