տուն Քաղաքական Միջազգային Լրագրողը պնդում է, որ բրիտանական արքունիքի գաղտնալսումները կազմակերպել էր արքայադուստր Դիանան

Լրագրողը պնդում է, որ բրիտանական արքունիքի գաղտնալսումները կազմակերպել էր արքայադուստր Դիանան

102
0

Princess-Diana-image-princess-diana-36255584-484-600

News of the World թերթի նախկին լրագրող Քլայվ Գուդմանը մեղադրել է արքայադուստր Դիանային՝ թագավորական ընտանիքին սպասարկող անձնակազմի հեռախոսազանգերի բովանդակության արտահոսքի մեջ։ Նման հայտարարություն նա արել է բարձրաստիճան բրիտանացիներին գաղտնալսելու դատական գործի ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նա տեղեկացրել է, որ 1992 թվականին Դիանան իրեն փոխանցել է հեռախոսային գիրքը, որպեսզի լրատվամիջոցներում աջակից ձեռք բերի։ Դիանան ցանկացել է հասկանալ, թե ինչ ուժեր էին այդ ժամանակ իր դեմ գործում, քանի որ ինքը բաժանվում էր ամուսնուց՝ արքայազն Չարլզից։

Այս տեղեկության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել օբյեկտիվ պատճառներով։ Հիշեցնենք, որ News of the World-ին մեղադրում են բրիտանական թագավորական ընտանիքի և կառավարության անդամներին գաղտնալսելու մեջ։