տուն Քաղաքական Միջազգային Լվովի ուսանողները քաղաքացիական անհնազանդություն են հայտարարել

Լվովի ուսանողները քաղաքացիական անհնազանդություն են հայտարարել

219
0

studenty-bastuyut-iz-za-stipendiy

Այսօր Լվովի ուսանողները հայտարարել են «Լվովյան Եվրոմայդան» նախաձեռնության ստեղծման և քաղաքացիական անհնազանդության ակցիա սկսելու մասին: Այս մասին հաղորդում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Նման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 21-ին երկրի կառավարությունը դադարեցրել է Եվրամիության հետ ասացացման մասին համաձայնագրի ստորագրումը:

Բացի այդ, նրանք կոչ են արել տաք հագուստով և թեյով երեկոյան հավաքվել Տարաս Շևչենկոյի արձանի մոտ. «Իշխանությունները վախենում են իրենց քաղաքացիներից: Այսօր անհրաժեշտ է առավելագույն համախմբվածություն, որքան շատ մարդ գա, այնքան մեծ է հավանականությունը, որ մեր դիրքորոշումը հաշվի կառնեն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here