Ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Ժողովուրդը պետք է ճանաչի իր իսկական հերոսներին!
Բժիշկ Արսեն Մանուկյան, ռեանիմատոլոգ, ապրում և բժիշկ է աշխատում Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում, ով լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին հետ է վերադարձել և ներկայումս բուժում է կորոնավիրուսով ծայրահեղ ծանր հիվանդներին:
Զանգ եկավ: Նայում եմ էկրանին՝ Արսենի համարն է:
— Էս դու հետ ես եկել? ,- ծիծաղում եմ ուրախությունից և հպարտությունից:
— Դե…,- իրեն բնորոշ համեստությունով չի պատասխանում:
Գիտեմ, որ այս գրածս կարդալուց էլի նեղվելու ես, Արս ջան, ասելու ես՝ ինչի ես շուխուռ անում… գիտեմ, որ չես սիրում նման հանրային բաներ, բայց պետք է! Ժողովուրդը պետք է ճանաչի իր հերոսներին!»,- գրել է Գեւորգ Թամամյանը: