Խոշոր չափի խախտումներ են եղել ԴԱՀԿ-ում: Հարուցվել է 7 քրեական գործ: 1 միլիարդ 379 միլիոն դրամ վնաս են պատճառել պետությանը: Այսօր ԱԺ-ում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Նրա խոսքով՝ այս խախտումները հայտնաբերել են 2017 թ-ին: 2019 թ-ին Հաշվեքննիչ պալատը դարձյալ ուսումնասիրել է ԴԱՀԿ-ը: «Արձանագրվել են մի շարք լուրջ խնդիրներ: 563 միլիոն դրամ մուտք չի եղել պետական բյուջե»,- ասաց պարոն Յոլյանը:
Հաշվեքննիչ պալատի նախագահն առաջարկում է կառավարությանը պարտադիր հսկողություն սահմանել ԴԱՀԿ-ին վերաբերող ՊԵԿ-ի վարույթների նկատմամբ: