տուն Աշխարհ Լուսինը երկիր մոլորակի և արևի միջև էր․ հազվադեպ օղակաձև արևային խավարում (լուսանկարներ)

Լուսինը երկիր մոլորակի և արևի միջև էր․ հազվադեպ օղակաձև արևային խավարում (լուսանկարներ)

314
0

Երեկ Երկրագնդի մի շարք երկրների բնակիչներ կարողացան տեսնել արևային օղակաձև խավարումը, երբ լուսինը երկիր մոլորակի և արևի միջև էր, բայց ամբողջովին չէր ծածկում աստղը:

Խավարումը սկսվեց արևածագին Աֆրիկայում՝ Ուգանդայի և Քենիայի սահմանին, և ավարտվեց Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիլիպիններից արևելք: Բնության այս հազվադեպ երևույթի ամենալավ տեսանելիությունը Աֆրիկայում էր, Ասիայում, Չինաստանում և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում:

Նման խավարում վերջին անգամ նկատվել է 2002 թվականի հունիսի 10-ին, հաջորդը տեղի կունենա 2037 թվականի հուլիսի 13-ին: