«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր հայտարարել է, թե իշխանությունը անհանդուրժողականություն է քարոզում, լեգիտիմացնում են բռնությունը, որն էական է Հայաստանի համար:
Ինչպե՞ս է արձագանքում այս հայտարարությանն իշխանությունը: Araratnews.am-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ:
Տիկի՛ն Պողոսյան, ինչպե՞ս եք արձագանքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությանը:
Կարծում եմ՝ հայտարարությանը մանրամասն կանդրադառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Իմ կարծիքով՝ մեկ տարում ավելի շատ անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտ, որ անում է «Լուսավոր Հայաստանը», չի արել ոչ ոք: Այսօր ինձ համար ցավալի էր, որ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին ներկա չէին «Լուսավոր Հայաստանի» երկու պատգամավոր: Քաղաքական ինտրիգները՝ քաղաքական ինտրիգներ, ինչ կարող են անել, բայց ստորադասել ՀՀ-ի անվտանգությունը քաղաքական ինտրիգներին, զարմանալի ու վիրավորական էր: Գոնե այդ հարցում նրանք կգտնվեն խելամիտ եւ բարձր:
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Վահրամ Բալայանի հետ: Հանդիպումը, ըստ էության, ծեծկռտուքին եւ Մարուքյանի՝ «հաջորդ իշխանությունը մենք ենք լինելու» հայտարարություններից հետո էր:
Ես տեղյակ չեմ այդ հանդիպմանը: Կարծում եմ՝ «Լուսավոր Հայաստանը» պետք է դուրս գա քաղաքական ինտրիգների միջից եւ օգնի մեզ բոլորիս, որ Հայաստանը տանենք դեպի լուսավոր ճանապարհ, որը նրանք չեն անում: Նիստերը կարող են բոյկոտել, քաղաքական խաղեր տալ, բայց ստորադասել ՀՀ անվտանգությունը քաղաքական խաղերին, անընդունելի է:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ հաջորդ իշխանությունն իրենք են լինելու, ինչպե՞ս եք արձագանքում այս հայտարարությանը:
ՀՀ-ում այլեւս երբեք 2018 թվականից հետո իշխանություն լիելու է այն ուժը, ում ընտրելու է ՀՀ քաղաքացին: Անցել են այն ժամանակները, երբ իշխանությունը որոշում էին որեւէ կաբինետում: Դա կորոշի ՀՀ քաղաքացին:
Սոնա Դավթյան