Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնում է`
Լուսավորված շենքերին միացավ ևս մեկ գեղեցկուհի՝ Խորեն Տեր-Հարության թանգարանը: Համաձայնեք, որ շենքը բացառիկ գեղեցկություն ունի, ինչն ավելի է ընդգծվում այսպիսի գիշերային լուսավորությամբ:
Հաջորդիվ նախատեսվում է լուսավորել Ս.Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը և Արարատյան փողոցով ձգվող Մայր Աթոռի պարիսպը՝ իր զորեղ խաչքարերով: