տուն Լուրեր Լուկաշենկո. Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը

Լուկաշենկո. Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը

218
0

aleksandras-lukasenka-507da40f9811d

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանին Մաքսային միություն ընդունելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը:

Նա նշել է. «Հայաստանը չլուծված տարածքային խնդիր ունի Ադրբեջանի հետ: Դա նշանակում է՝  Ադրբեջանի կողմից ևս հարցեր կառաջանան: Ինչպես ես հասնակում եմ՝ Իլհամ Ալիևն արդեն այդ հարցն ուղղել է իր ղազախ կոլեգային: Մենք պետք է հաշվի առնենք Ադրբեջանի կարծիքը»:

Լուկաշենկոն ասել է, թե Եվրոպան խուսափում է իր կազմ ընդունել որևէ երկրի, որը տարածքային այսպիսի խնդիրներ ունի:

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ չնայած Բելառուսը մտնում է ՀԱՊԿ-ի կազմի մեջ, որում ընդգրկված է նաև Հայաստանը, այնուամենայնիվ, պաշտոնական Մինսկը Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցություն է նախատեսում: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը գնում է բելառուսական նորագույն մշակումներն ու զենքը:

«Ես այսպիսով ընդգծում եմ, որ Ադրբեջանի հետ Բելառուսը փակ թեմաներ չունի»: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համագործակցությանը, Լուկաշենկոն նշել է, որ իրենք այժմ զբաղված են ատոմակայանի կառուցմամբ և փորձում է Հայաստանի ու Ռուսաստանի հետ համաձայնության գալ, որպեսզի վերջիններս, իրենց փորձից ելնելով, օգնեն Բելառուսին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here