տուն Քաղաքական Միջազգային Լուկաշենկոն Օբամային հիշեցրել է իր ստրկական անցյալը

Լուկաշենկոն Օբամային հիշեցրել է իր ստրկական անցյալը

223
0

Alexander Lukashenko

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր խոսել է Սիրիայի ճգնաժամի մասին: Նա ԱՄՆ վարչակազմին զգուշացրել է, որ Սիրիային հնարավոր հարվածն աղետի առաջ կկանգնեցնի տարածաշրջանը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: Նա նաև անդրադարձել է Օբամայի այն հայտարարություններին, թե ամերիկյան ժողովուրդը բացառիկ է:

«Կարծում եմ, որ նման հայտարարությունն առնվազն անկառուցողական է, և, ընդհանրապես, Օբաման ինձ զարմացնում է: Բոլորովին վերջերս սևամորթներն Ամերիկայում ստրուկներ էին, իսկ հիմա ինչ-որ բացառիկության մասին է խոսում: Ես երբեք չեմ մտածել, որ մարդն, ով դուրս է եկել աղքատ շերտերից, կարող է ընդհանրապես աշխարհում նման հռետորաբանությամբ հանդես գալ: Դա անթույլատրելի է, դա առնվազն վտանգավոր է»,- ասել է Լուկաշենկոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here