տուն Աշխարհ Լուկաշենկոն վստահ է, որ կորոնավիրուսը կարելի է բուժել տրակտորով և սպիրտով․ Ria.ru

Լուկաշենկոն վստահ է, որ կորոնավիրուսը կարելի է բուժել տրակտորով և սպիրտով․ Ria.ru

181
0

Պաշտոնական Մինսկը ԵՄ-ին խնդրել է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ ակնկալելով 60 միլիոն եվրոյի օգնություն, որը կներառի համաճարակի առաջացրած ճգնաժամից հետո տնտեսության վերականգնումը:

Մինչ օգնությունը տեղ կհասնի, պատվաստանյութն էլ կմշակվի, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է երկրի քաղաքացիներին տալ կորոնավիրուսից տրակտորով և օղու միջոցով բուժման խորհուրդներ:

Նա կոչ է արել խուճապի չմատնվել և հանգիստ աշխատել. «Մանավանդ հիմա, գյուղում»: «Մարդիկ աշխատում են տրակտորով, և ոչ ոք չի խոսում վիրուսների մասին: Այնտեղ տրակտորը կբուժի բոլորին»,- ասել է նախագահը:

Կանխարգելիչ միջոցառումների շարքում, ձեռքերը լվանալուց և սննդի ռեժիմ սահմանելուց բացի, Լուկաշենկոն խորհուրդ է տվել նաև ալկոհոլ օգտագործել: «Վերջերս հաճախ եմ կատակով ասում, որ օղիով պետք չէ միայն ձեռքերը լվանալ, կարծում եմ՝ օրական 40-50 գրամ մաքուր սպիրտ խմելով էլ հնարավոր է սպանել վիրուսը»: Նախագահը խորհուրդ է տվել նաև բաղնիք հաճախել. «Չինացիները մեզ հուշեցին, որ վիրուսը չի կարողանում դիմակայել 60 աստիճան ջերմությանը»:

Այս խորհուրդները չեն խանգարում, սակայն, որ կորոնավիրուսով վարակակիրների ու մահվան դեպքերի թիվը Բելառուսում ավելանա: Ըստ վերջին տվյալների՝ վարակակիրների թիվը հասել է 2578-ի, մահացածներինը՝ 26-ի, ապաքինվել է 203 հիվանդ: