տուն Աշխարհ Լուկաշենկոն սպառնացել է ԱՄՆ-ին…

Լուկաշենկոն սպառնացել է ԱՄՆ-ին…

510
0

ԱՄՆ-ի տանկերի տեղակայումը Լիտվայում՝ Բելառուսի սահմանների մոտ, պաշտոնական Մինսկը համարում է ցուցադրական քայլ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Երբեք մեր սահմաններին մոտ այսչափ ցուցադրաբար զինատեսակներ չեն ուղարկվել: Նման բան երբեք չի եղել: Եթե չեմ սխալվում, Լիտվայում ևս սա առաջին անգամ է: Սա նախադեպ է… Բնականաբար, մենք պարտավոր ենք պատասխանել նման ցուցադրական քայլերին»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է ԲելՏԱ պարբերականը:

Միաժամանակ, Բելառուսի նախագահի խոսքերով, Լիտվա ուղարկված ամերիկյան տանկերի քանակը 30 է, ինչը «պարզապես ծիծաղելի է բելառուսական բանակի դեմ»: Նա նաև խոստովանել է, որ Մինսկում ենթադրել են և պատրաստվել երկրի սահմանների մոտ նման վերադասավորումներին:

Այդուհանդերձ, Բելառուսի նախագահը կոչ է արել պատասխանել ոչ ռազմական ճանապարհով՝ նշելով, որ իրենք խաղաղասեր պետություն են և չեն ցանկանում պատերազմել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here