Belaruspartisan.org-ը տեղեկացնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցասման մեջ է այն բանից հետո, երբ ռուսական «Дождь» հեռուստաալիքի «Արծաթե կալոշ» մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավարուհի Քսենիյա Սոբչակն իրեն ծաղրել է, և հայտարարել տարվա «գրագողություն» անվանակարգում մրցանակի շնորհման մասին:
Նախագահականի պաշտոնյաներից մեկը նույնիսկ առաջարկել է դատի տալ մրցանակաբաշխության կազմակերպիչներին:
Լուկաշենկոն մրցանակը ստացել է Վլադիմիր Պուտինին նմանվելու փորձ անելու համար: Երբ Պուտինը հայտարարել էր, որ ինքը բռնել է մեծ գայլաձուկ, Բելառուսի նախագահը պնդել է, որ իր բռնած ձկան քաշը եղել է 57 կգ: