տուն Աշխարհ Լուկաշենկոն չի պատրաստվում կարանտին սահմանել

Լուկաշենկոն չի պատրաստվում կարանտին սահմանել

235
0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի պատրաստվում երկրում կարանտին սահմանել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Նա վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված կարանտինային միջոցառումները տարբեր երկրներում դրական արդյունք չեն տա:

«Ես մարդկանց մեկուսացնելու որոշում չեմ կայացրել։ Մարդկանց հնարավոր չէ մեկուսացնել։ Ռուսաստանում փորձեցին մարդկանց մեկուսացնել։ Ստացվե՞ց՝ ո՛չ»,- նշել է Լուկաշենկոն։

Ընդ որում՝ նա քննադատել է ամբողջ բնակչության համար պարտադիր մեկուսացումը և ընդգծել, որ կարանտինի սահմանումը կհանգեցնի հիվանդության երկրորդ ալիքի:

Նրա խոսքով՝ մարդիկ իրենց բնակարաններում նստած են վախեցած ու վշտացած, և երբ դարպասները բացվեն ու մարդիկ կարողանան դուրս գալ, նրանց կհարվածի վիրուսի երկրորդ ալիքը։