տուն Քաղաքական Միջազգային Լուկաշենկոն առաջարկում է հետաձգել Եվրասիական տնտեսական միության ստեղծումը

Լուկաշենկոն առաջարկում է հետաձգել Եվրասիական տնտեսական միության ստեղծումը

90
0

CF7ED6A7-3703-4751-BADF-9DE7B3C61332_w640_r1_s_cx1_cy10_cw99

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ եթե Մաքսային միությունում գործընկեր երկրները պատրաստ չեն Եվրասիական տնտեսական միություն ստեղծելուն, ապա դրա ստեղծումը պետք է հետաձգել: Այս մասին նա հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է Vedomosti-ն:

Բելառուսը ցանկանում է հրաժարվել ԵՎՐԱԶԵՍ-ից այն պատճառով, որ Ղազախստանն ու Ռուսաստանը չեն ցանկանում հանել առեւտրային որոշ սահմանափակումներ, այդ թվում` նավթային: Երեկ բանակցությունները տևել են մինչև ուշ գիշեր, և հիմնական թեման եղել է նավթի առաքումների հարցը:

Եթե մաքսային սահմանափակումները հանեն, ապա 2015 թվականի սկզբից, երբ կսկսի գործել Եվրասիական տնտեսական միությունը, Ռուսաստանը կկորցնի տարեկան 30 մլրդ դոլար, քանի որ ընկերությունները կսկսեն ապրանքներ արտահանել բեռալռուս գործընկերների միջոցով:

Կողմերը պայմանավորվել են, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև մինչև տարվա վերջ պետք է ընթանան բանակցություններ, որպեսզի լուծվեն վիճելի հարցերը: