Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հայտնի է իր սկանդալային գործողություններով, երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծել են «ազատատենչ ավազակները»: Այս մասին հաղորդում է Regnum-ը:
«Գիտե՞ք, թե ովքեր էին անցնում օվկիանոսի մյուս կողմը: Դրանք ավազակներ էին, բայց ազատատենչ մարդիկ»,- հեգնել է Լուկաշենկոն: Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ին ոչինչ չի հետաքրքրում, բացի իրենց դրամապանակից: «Նրանք ոտքերով տրորում են ինձ, փայտեր նետում իմ ուղղությամբ: Իսկ ես մտածում եմ, որ ճիշտ ուղղությամբ են գնում մեր գործերը: Եթե սկսեն գովել, պետք է մտածել, որ մի բան այնպես չենք անում», — ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ պատասխանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությանը, որ ամերիկացի ժողովուրդը յուրօրինակ է, Լուկաշենկոն խորհուրդ էր տվել իր ամերիկացի գործընկերոջը հիշել ստրկական անցյալը: