տուն Տնտեսական Լուծվեց մինչև 16 տարեկան սիրիահայերի փաստաթղթավորման հարցը

Լուծվեց մինչև 16 տարեկան սիրիահայերի փաստաթղթավորման հարցը

164
0

Գործադիրը այսօր սահմանեց Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը անվճար տալու դեպքերը: ՀՀ վերադարձի վկայականի տրամադրումը որպես հյուպատոսական ծառայության տեսակ ունի այն առանձնահատկությունը, որ այդ փաստաթղթի միջոցով իրացվում է ՀՀ քաղաքացու` իր հայրենիք վերադառնալու իրավունքը: Որոշումը սահմանում է 0-ական դրույքաչափ կիրառելու լայն շրջանակ` ներառելով սոցիալական, տարիքային, իրավական և այլ խմբեր:

ՀՀ օրենսդրության համաձայն Հայաստանում ապաստան ստացած փախստականներին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Հայտնի իրադարձությունների պատճառով Սիրիայից Հայաստան ժամանած և ապաստան ստացած փախստականների թվում կան մինչև 16 տարեկան անձինք, ում ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` Սիրիայի քաղաքացի, որը դեռ չի ժամանել ՀՀ: Նման պայմաններում մինչև 16 տարեկան փախստականը չի կարողանում ձեռք բերել իր անձը հաստատող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և օգտվել ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված իրավունքներից: Որոշմամբ լուծում է տրվել նման անձանց փաստաթղթավորման խնդրին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here