տուն Հասարակություն Առողջապահություն Լուծարվեց եւս մեկ բժշկական կազմակերպություն

Լուծարվեց եւս մեկ բժշկական կազմակերպություն

211
0

Երեւանի ավագանին իր այսօրվա նիստում լուծարեց Քանաքեռ-Զեյթունի «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ընկերությունը:

Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրում ստեղծվելու է լուծարման հանձնաժողով։

Ընկերության լուծարման պատճառն այն է, որ օգնության եւ սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածություն չկա՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը եւ դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաեւ նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը: