տուն Սպորտ Լուի վան Գաալը Մանչեսթեր Յունայթեդում ցանկանում է տեսնել Արյեն Ռոբենին, Թոնի Կրոսին...

Լուի վան Գաալը Մանչեսթեր Յունայթեդում ցանկանում է տեսնել Արյեն Ռոբենին, Թոնի Կրոսին և Թոմաս Մյուլերին

74
0

Louis-Van-Gaal

«Մանչեսթեր Յունայթեդի» ապագա գլխավոր մարզիչ Լուի վան Գաալը, ով իր նշանակման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ, մտադիր է թիմ հրավիրել մի քանի առանցքային ֆուտբոլիստների, որոնց հետ ժամանակին աշխատել է «Բավարիայում»։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Մանկունիանցիների ղեկավարությանը ներկայացված տրանսֆերային ծրագրերի ցուցակում նշվում է Արյեն Ռոբենի, Թոնի Կրոսի և Թոմաս Մյուլերի անունները։ Նշվում է, որ հոլանդացի մասնագետն իր վերջնական համաձայնությունը կտա տեղափոխվելու այս ակումբ այն բանից հետո, երբ «Յունայթեդի» ղեկավարութոյւնն իր կարծիքը հայտնի հնարավոր տրանֆերների վերաբերյալ։