Իսպանիայի հավաքականում կրկին փոխվել է գլխավոր մարզիչը: Այդ պաշտոնին է վերադարձել Լուիս Էնրիկեն, որն այն լքել էր դստեր հիվանդության պատճառով: Վերջինս հետագայում մահացել է:
«Բարսելոնայի» նախկին մարզչի վերադարձի մասին հայտարարել է Իսպանիայի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը: Այս մասին գրում է armfootball.com-ը:
Առայժմ հայտնի չէ, թե Լուիս Էնրիկեի նախկին օգնական Ալբերտ Մորենան, ով նրա բացակայությամբ դարձել էր գլխավոր մարզիչը, կմնա հավաքականում, թե` ոչ: Որոշ լրատվամիջոնցեր նշում են, որ Լուչոն չի ցանկանում աշխատել Մորենոյի հետ, ով տարբեր թիմերում նրա օգնականն է եղել 2008 թվականից: