տուն Սպորտ Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել Բարսելոնան

Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել Բարսելոնան

95
0

84

Իսպանական «Սելտայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել «Բարսելոնան» արդեն հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ավելի վաղ երիտասարդ մասնագետն արդեն աշխատել է կատալոնական ակումբի համակարգում, նա գլխավորել է ակումբի երիտասարդական թիմը: Վերջին շրջանում ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ «Բարսայի» մարզիչ Խերարդո Մարտինոն հեռանալու է թիմից մրցաշրջանի ավարտից հետո, և կատալոնական ակումբի ղեկավարությունը նոր մարզիչ է փնտրում: Քննարկվում է նաև «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի թեկնածությունը: