տուն Քաղաքական Միջազգային Լուգանսկում մի խումբ զինված մարդիկ գրավել են ՈւԱԾ-ի շենքն ու 60 մարդու...

Լուգանսկում մի խումբ զինված մարդիկ գրավել են ՈւԱԾ-ի շենքն ու 60 մարդու պատանդ վերցրել

98
0

4661205-R3L8T8D-650-6597876808193136228

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ մի խումբ հանցագործներ Լուգանսկ քաղաքում գրավել են ՈւԱԾ վարչության շենքը և շուրջ 60 մարդու պատանդ են վերցրել։ Այս մասին հաղորդում է «Կորեսպոնդենտը»։

«Ուկրաինայի անվտանգության ծառայության հակաահաբեկչական ստորաբաժանումը, որը քայլեր է ձեռնարկում ծայրահեղականների կողմից գրավված շենքն ազատելու համար, պարզել է, որ հանցագործներն ականապատել են շենքը։ Նրանք, զենքով և պայթուցիկներով սպառնալով, շուրջ 60 մարդու պատանդ են վերցրել և թույլ չեն տալիս լքել շենքը։

ՈւԱԾ-ն պահանջում է վայր դնել զենքն ու ականազերծել վարչական շենքը», — ասվում է հաղորդագրության մեջ։