Լուգանսկի օդանավակայանի թռիչքուղին ավերվել է, այլեւս հնարավոր չէ ինքնաթիռ իջեցնել։
Ուկրաինացի զինվորականները թողել են օդանավակայանը, այն լիովին ավերված է։ Այս մասին հայտարարել է Լուգանսկի մարզի պետական գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Վերիգինան 112 հեռուստաալիքի եթերում այսօր՝ սեպտեմբերի 2-ին։
«Օդանավակայանկ հիմնովին ավերված է, մեր զինվորականները հեռացել են, բայց թռիչքուղին ամողջությամբ ավերված է եւ ինքնաթիռ չի կարող իջեցվել»,- ասել է նա։
Նախօրեին Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալ Զորյան Շկիրյակն ասել է, որ ուկրաինական դեսանտայինները ստիպվաթ են եէել հեռանալ օդանավակայանից, քանի որ ռուսական բանակը գործել է «գետինը վառելու» մեթոդով՝ հասցնելով հրթիռային հարվածներ։