տուն Քաղաքական Միջազգային Լուգանսկի ռուսամետ անջատողականների առաջնորդը լքել է Ուկրաինան

Լուգանսկի ռուսամետ անջատողականների առաջնորդը լքել է Ուկրաինան

83
0

1400000487_348496215

Ուկրաինական Լուգանսկ շրջանի ինքնանհռչակ նահանգապետ Վալերի Բոլոտովը այսօր լքել է Ուկրաինան և մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Սահմանապահները տեղեկացրել են, որ Բոլոտովն օրինական հատել է ռուս-ուկրաինական սահմանը, իսկ սահմանապահները նրան չեն ձերբակալել, քանի որ նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չէ:

Երեկ Լուգանսկի որոշ աղբյուրներ հայտնել էին, որ Բոլոտովի նկատմամբ իրականացվել է մահափորձ: