տուն Քաղաքական Միջազգային Լուգանսկի ՈՒԱԾ գրավված շենքից ազատ է արձակվել 50 մարդ

Լուգանսկի ՈՒԱԾ գրավված շենքից ազատ է արձակվել 50 մարդ

82
0

1396837062_zagruzhennoe

Ավելի քան 50 մարդ լքել է Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի ազգային անվտանգության ծառայության շենքը։ Դա տեղի է ունեցել շենքը գրաված անջատողականների հետ բանակցություններից հետո։ Հաղորդում է նույն գերատեսչության պաշտոնական կայքը։

«Ապրիլի 9-ի ժամը 01։00-ի դրությամբ բանակցությունների արդյունքներով Լուգանսկում ՈՒԱԾ-ի շենքից դուրս է եկել 51 մարդ, ովքեր անզեն են եղել», — նշվում է հայտարարության մեջ։ Տուժածներ չկան։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուգանսկում ռուսամետ անջատողական խմբավորումները գրավել էին ՈՒԱԾ շենքը՝ պատանդ վերցնելով 60 մարդու և ականապատելով շենքը։