տուն Քաղաքական Միջազգային Լուգանսկը կարող է Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել

Լուգանսկը կարող է Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել

88
0

a4451a0d74a5257c6463b0b102bb3467_article630bw

Լուգանսկի ռուսամետ անջատողականները հայտարարել են, որ կարող են նոր հանրաքվե անցկացնել, որի ժամանակ քվեարկության կհանվի Ռուսաստանին միանալու հարցը։ Այս մասին հայտարարել է հարավ-արևելքի բանակի մամուլի քարտուղար Վասիլի Նիկիտինը։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Առավել կարևոր հարցերը պետք է քննարկի «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ամբողջ ժողովուրդը։ Եթե նման որոշում լինի, ապա, համապատասխանաբար, ժողովրդի կամքը ի կատար կածվի», — հայտարարել է Նիկիտինը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լուգանսկի շրջանում ռուսամետ անջատողականների կողմից անցկացված անօրինական հանրաքվեի ժամանակ քվեարկողների 96.6 տոկոսն իբր իր ձայնը տվել է Լուգանսկի անկախությանը։