Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի ականջօղերը վաճառվել են Լոս Անջելեսի Բևերլի Հիլզ շրջանում կայացած աճուրդի ժամանակ։ «Ջուլիենս» աճուրդների տունն այն վաճառել է 185 հազար դոլարով։
Այս ականջօղերը Մոնրոն կրել է «Դաջված վարդ» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ 1955 թվականին։ Գնորդի անունը չի հաղորդվում։ Տեղեկացնենք, որ ականջօղերը լեռնային հախճապակուց են։