տուն Քաղաքական Միջազգային Լոս Անջելեսում ռեստորանների այցելուները ստիպված կլինեն շատ վճարել ափսեում ուտելիք թողնելու դեպքում

Լոս Անջելեսում ռեստորանների այցելուները ստիպված կլինեն շատ վճարել ափսեում ուտելիք թողնելու դեպքում

184
0

d0a051290b76cd2b2df2b425f60fe9fa

Լոս Անջելես այցելող զբոսաշրջիկները պետք է իմանան, որը այդ քաղաքի ռեստորանները, որոնք աշխատում են «կեր որքան կարող ես» սկզբունքով, արգելում են այցելուներին թողնել ուտելիքն իրենց ափսեների մեջ: Դա նշանակում է, որ վճարելով 14-50 դոլարով այսպես կոչված «բաֆեթի» և «բրանչի» համար, այցելուն պետք է վերցնի այնքան, որքան կարող է ուտել, այլապես ստիպված կլինի վճարել կրկնակի:

«Հաշվարկելով մեր վնասվները` պարզել ենք, որ գնվող սնունդի մոտ 30 տոկոսը գնում է աղբաման, դրանք անթույլատրելի ծախսեր են», — պատմել է ռեստորաններից մեկի սեփականատերը: Ծախսերը նվազեցնելու համար՝ խոհարարները սկսել են փոքրացնել ուտեստների չափերն ու ծավալները: Բացի այդ, մատուցողները հաճախորդների թողած ուտելիքը դնում են արկղերի մեջ և տալիս նրանց:

Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում՝ աղբը նետվող սնունդի ծավալները գերազանցում են 750 մլրդ դոլարը: ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 40 մլրդ դոլար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here